Ռուսաստանը Ասադին ապաստան չի տա, և նման հարցն իսկ սադրանք է. Լավրով

22:43 • 28.07.12

Ռուսաստանը չի պատրաստվում ապաստան տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար ասադին, և այդ թեմայով բոլոր քննարկումները չար մտադրություններով են տարվում, «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


«Մենք այդ մասին նույնիսկ չենք մտածում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը լրոգրողներին, պատասխանելով հարցին, թե անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը  պատրա՞ստ է ապաստան տրամադրել Ասադին:


«Նրանք, ովքեր փորձում են այդ գաղափարը ներմուծել միջազգային հանրության ուղեղում, դա անում են ոչ մաքուր նպատակներով», - հայտարարել է ՌԴ նախարարը:


«Մենք սիրիական վարչակազմի ամենամոտիկ ընկերների շարքում չենք, նրա ամենամոտիկ ընկերները Եվրոպայում են, և եթե որևէ մեկը ցանկանում է այդ խնդիրը լուծել նման եղանակով, ապա թող սեփական հնարավորությունների մասին մտածեն», - ասել է Լավրովը:


Նա ևս մեկ անգամ նշել է, որ Ասադին ապաստան տրամադրելու վերաբերյալ ոչ միայն որևէ համաձայնություն կամ պայմանավորվածություն չկա, այլև նույնիսկ նման միտք չկա:


«Դրանք սադրանքներն են նրանց, ովքեր ցանկանում են Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ մեղքը բարդել Ռուսաստանի և Չինաստանի վրա, իբրև թե այն բանի համար, որ մենք ՄԱԿ-ում ինչ որ բաներ ենք արգելափակում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:


«Մենք արգելափակում ենք մի պարզ բան` արգելում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ երկրի ներքին հակամարտության միայն մեկ կողմին աջակցելուն թուլատրելը», - հայտարարել է նա: