ԼՂՀ նախագահականում քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը

13:32 • 28.07.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հուլիսի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:

 

Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի հաղորդագրության՝ քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: