BMW-ի i3 և i8 «էկոմեքենաները» հնարավոր կլինի գնել համացանցից
BMW կոնցեռնը մտադիր է իր էկոլոգիապես մաքուր մոդելները վաճառել համացանցի միջոցով: Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ ինտերնետ վաճառասրահների բացումը հնարավորություն կտա ոչ միայն տնտեսել վերադիր ծախսերը, այլև «i» սուբապրանքանիշը ավելի զանգվածային դարձնել համացանցային լսարանի միջոցով:
BMW-ն արդեն հասցրել է i3 հեչբեքի և i8 սպորտային մեքենայի նախագծման վրա ծախսել 3 մլրդ ԱՄՆ դոլար, այս տեղեկությունները հաղորդում է Bloomberg-ը` հղում կատարելով Frost&Sullivan գործակալությանը:
Սակայն, նշվում է, որ էլեկտրամեքենաների վաճառքը կանխատեսվող ծավալների միայն 57%-ին է հասնում:
Հայտնի է, որ համացանցում իր ակտիվ ներկայությամբ BMW-ն մտադիր է բարձրացնել իր «մաքուր» մոդելների վարկանիշը այն հնարավոր գնորդների շարքում, ովքեր համացանցից գնումները գերադասում են մյուս բոլոր տարբերակներից:
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ գնորդների հիմնական մասը գերադասում են մեքենա գնել դիլերական կենտրոններում, որտեղ այն կարելի է ոչ միայն «կենդանի» զննել, շոշափել, այլ նաև փորձել` վարելով:
Օֆլայն գնորդների համար BMW-ն մտադիր է iStore բուտիկների ցանց բացել, որոնցից մեկը արդեն բացված է Լոնդոնում:









