Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ։
Համաձայն ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:









