Սիրիացի ակտիվիստներն Էյֆելյան աշտարակից ընդդիմության դրոշ են կախել
Փարզում մի շարք սիրիացի ակտիվիստներ ընդդիմության դրոշն են կախել քաղաքի գլխավոր խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի ստորին հատվածից, ինչպես նաև մի մեծ պաստառ տեղադրել այդ մասում, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Այս քայլը մեծ ոգևորությամբ է ընդունվել մերձակայքում գտնվող զբոսաշրջիկների կողմից, ովքեր սկսել են բարձր ծափահարել ` տեսնելով դրոշն ու պաստառը, որի վրա գրված է եղել.«21 հազար սպանաված, 65 հազար անհետ կորած, 2 մլն տեղահան եղած: Սրանք են հանցագործ Ասադի խոստացած բարեփոխումները»:
Սակայն օրինախախտները շուտով ձերբալկալվել են, իսկ պաստառն ու դրոշը՝ հանվել:
«Մեր գործողությունների համար հատուկ ենք Էյֆելյան աշտարակն ընտրել, քանի որ այստեղ միշտ մարդաշատ է և բազում զբոսաշրջիկներ կան ամբողջ աշխարհից: Մեր նպատակն էր աշխարհի ուշադրությունը գրավել Սիրիայում կատարվող իրադարձությունների վրա»,-նշել է ձերբակալվածներից մեկը:









