ՌԴ–ում 2 ուսանողուհու սպանության մեջ կասկածվող Գրիգորյանը խոստովանական ցուցմունք է տվել

22:14 • 28.07.12

Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանում երկու աղջիկների սպանության կասկածանքով ձերբակալված, ծնունդով Մոլդովայից, Վադիմ Գրիգորյանը խոստովանել է իր մեղքը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Գրիգորյանը հարցաքննության ժամանակ խոստովանել է ուսանողուհիների սպանության մեջ իր մեղքը»,– գործակալությանը հայտնել է քննչական մարմնի ներկայացուցիչը:


«Վկան, ով ավելի վաղ նրա համար ալիբի էր ապահովել, նույնպես ցուցմունք է տվել Գրիգորյանի դեմ»,- ավելացրել է նա: