Աբդուլլահ Գյուլն ընդունել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին

10:42 • 28.07.12

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ ընդունել է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին:


Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, ազգային փոքրամասնությունների հետ հանդիպումը տևել է 1 ժամ:


Հայ համայնքից հանդիպմանը մասնակցել են Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Հայ կաթոլիկ Սուրբ Հակոբ եկեղեցու տնօրեն Բեռնարդ Սարըբայը:


Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ Թուրքիայի հունական, ասորական, բուլղարական համայնքներից:
 

Ընդունելությունից հետո փոքրամասնությունների պատվիրակության ղեկավար, ազգությամբ հույն Լաքի Վինգասը լրագրողներին հայտնել է, որ իրենք շնորհակալություն են հայտնել նախագահին` «Հիմնադրամների մասին օրենքը» հաստատելու համար:


«Կարևորն անշուշտ գույքն ու ունեցվածքը չի: Սակայն այդ օրենքը չափազանց կարևորում ենք, քանի որ մեզ վերադարձվեց անցյալում ունեցած մեր իրավունքները»,- ասել է նա:

Հանդիպումը անցել է դռնփակ, և այլ մանրամասներ չեն հաղորդվել: