Իսրայելի սպորտի նախարարը մտադիր է բողոքի ակցիա անել Լոնդոնի Խաղերի բացման ժամանակ

02:01 • 28.07.12

Իսրայելի սպորտի նախարար Լիմոր Լիվնաթը միանձնյա բողոքի ակցիա կիրականացնի Օլիմպիադա-2012-ի բացման արարողության ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Այն բանից հետո, երբ ՄՕԿ-ը մերժել էր իսրայելացիների խնդրանքը մեկ րոպե լռությամբ հարգել երկրի 1972թ. Մյունխենի Խաղերին սպանված մարզիկների հիշատակը, նախարարի մամլո քարտուղարը հայտարարել էր, որ Լիվնաթը ՄՕԿ-ի ղեկավար Ժակ Ռոգգեի ելույթի ժամանակ կկանգնի իր տեղում և մեկ րոպե կանգնած կմնա:


Մեկ րոպե լռությամբ 40 տարի առաջ զոհված մարզիկների հիշատակը հարգելու որոշմանը աջակցում էին ԱՄՆ-ն և Իսրայելը, սակայն ՄՕԿ-ը սահմանափակվել էր միայն Օլիմպիական գյուղում սգո արարողության անցկացմամբ: