Բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, ով հետախուզվում էր Վոլգոգրադի իրավապահների կողմից

11:04 • 28.07.12

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 76 շենքի մոտից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Իշխան Միրզոյանը։

 

Ըստ Ոստիկանության կայքի՝ Իշխան Միրզոյանը 2011 թ. ապրիլի 5-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի ՆԳՆ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 158 հոդվածի 2-րդ մասի (գողություն) մեղադրանքով:
Ի. Միրզոյանը ձերբակալված է: