Օլիմպիական խաղերի բացման ժամանակ շուրջ 100 մարդ է ձերբակալվել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ձերբակալվել է մոտ 100 մարդ, որոնք փորձել են խոչընդոտել 30-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով բրիտանական ոստիկանությանը:
Սքոթլենդ Յարդի ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալվածների թվում է հեծանվորդների մի խումբ, որը փորձում էր անցնել Օլիմպիական պուրակով:
Հեծանվորդները, իմանալով Օլիմպիադայի բացման արարողության մասին, այնուամենայնիվ որոշել են չփոխել իրենց երթուղին:
Ձերբակալվածների խոսքով` իրենք փորձել են իրականացնել ամենամսյա հեծանվավազքն իրենց սովորական երթուղով, որն անցնում է պուրակով:









