Ղազախստանը ներկայացնող հեծանվորդ Վինոկուրովը oլիմպիական ոսկի նվաճեց

19:50 • 28.07.12

Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերում Ղազախստանը ներկայացնող հեծանվորդ Ալեքսանդր Վինոկուրովը ոսկե մեդալ է նվաճել ճանապարհային խմբային հեծանվավազքում:


Նա նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի երկրորդ ոսկին, հաղորդում է BBC-ն:


Երեսունութամյա մարզիկը եզրագիծը առաջինն է հատել՝ առաջ անցնելով կոլումբիացի Ռիգոբերտո Ուրանից:


Բրոնզե մեդալը նվաճել է նորվեգացի Ալեքսանդր Քրիստոֆը: