Պակիստանն ԱՄՆ-ին կոչ է անում հրաժարվել ԱԹՍ-ների կիրառումից

18:48 • 28.07.12

Պակիստանի ԱՄՆ-ում դեսպան Շերրի Պեխմանը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերջ տալ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու պրակտիկային պակիստանյան հողում, հաղորդում է BBC-ն:


Դեսպանի խոսքով, եթե նախկինում ԱԹՍ-ների հարվածներով որոշ վնաս էր հասցվում «Ալ-Կաիդային», սակայն այժմ դրանց կիրառման պրակտիկան միայն ապստամբների վարկանիշն է բարձրացնում:


ԱՄՆ անօդաչուների հարվածներից Պակիստանում հաճախ զոհվում են խաղաղ բնակիչները կամ պակիստանյան ուժային կառույցների ներկայացուցիչները:


ԱԹՍ-ների կիրառումը երկու երկրների կառավարությունների միջև լարված հարաբերությունների առաջացման պատճառ հանդիսացավ:


Ամենայն հավանականությամբ, այս հարցը կքննարկվի նաև Պակիստանի և ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարների հանդիպման շրջանակներում, որը պետք է կայանա հաջորդ շաբաթվա ընթացքում: