Լեհաստանի լեռներում կայծակի հարվածից 4 զբոսաշրջիկ է զոհվել

23:04 • 28.07.12

Լեհաստանի լեռներում 4 զբոսաշրջիկներ կայծակի հարվածից զոհվել են, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով լեհական ԶԼՄ-ներին:


Զոհվածների մարմինները հայտնաբերվել են այսօր երեկոյան Լեհաստանի և Սլովակիայի սահմանից ոչ հեռու գտնվող լեռներում:


Զոհվածները ամուսնական զույգ են, նրանց դուստրը և նրա նշանածը: Նրանց վերջին անգամ տեսել են հինգշաբթի, երբ նրանք փորձում էին թաքնվել ուժեղ փոթորիկից: