Անդրեյ Շևեչենկոն ֆուտբոլի դաշտից տեղափոխվում է քաղաքական դաշտ
Այսօր Ուկրաինայի առաջնության «Դինամո» - «Գովերլա» հանդիպման ավարտից հետո ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ վերջնականապես թողնում է ֆուտբոլը: Այս մասին տեղեկացնում է Terrikon-ը:
Վերջին շրջանում խոսում էին այն մասին, որ Շևչենկոն մեծ գումարներ աշխատելու նպատակով կտեղափոխվի Քաթար կամ Չինաստան, սակայն Անդրեյ Շևչենկոն անձամբ է հերքել այդ լուրերը:
Նա այսօր հրապարակավ ասել է, որ վերջնականապես թողնում է ֆուտբոլը և այսուհետ զբաղվելու է քաղաքականությամբ:
Շևչենկոն խոստացել է հուլիսի 28-ին հայտարարությամբ հանդես գալ և ասել այն քաղաքական ուժի անունը, որի հետ նա կմտնի քաղաքական դաշտ:









