Սիրիայում չեզոքացվել է ապստամբ ջոկատների 3 հրամանատար
Սիրիայի զինված ուժերն այսօր երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում չեզոքացրել են հակակառավարական զինված խմբավորումների 3 ղեկավարների, հաղորդում է Fars News–ը։
Գործակալության տվյալներով, ապստամբների ղեկավար Թարիք Սայեդը սպանվել է Էրիխա բնակավայրի մոտակայքում մարտական գործողությունների ժամանակ, իսկ երկու այլ հրամանատարներ` Օմար ալ-Բոյուրը և Զաքարիա Ֆարահաթը սպանվել են Խասս բնակավայրի մոտ:
Լրատվամիջոցներին հասանելի են դարձել նաև Հալեպում ամրացած գրոհայինների հեռախոսային խոսակցությունների վերծանումը, ըստ որոնց, պարզ է դառնում, որ նրանց շրջանում խուճապ է և հուսալքություն:
Հալեպի այն շրջանները, որտեղ ամրացած են ապստամբները, ամբողջովին շրջապատված են: Բանակը դեռ գրոհը չի սկսել, սակայն ամբողջովին մեկուսացրել է զինյալներին:
Ներկայում որոշվում է գրոհայինների կուտակման վայրերը: Ինտենսիվ աշխատում են բանակի դիպուկահարները:
Առաջին արդյունքների համաձայն, ապստամբների մի մեծ խմբավորում, որը շրջապատվել էր, զենքի հետ միասին հանձնվել է սիրիական բանակին:
Գերի ապստամբների խոսքով, նրանց ղեկավարներից մի քանիսը սպանված են, այդ թվում և շարքային ապստամբների կողմից: Մյուսները ևս պատրաստ են հանձնվել, սպասում են հարմար պահի:









