Տաջիկստանի գլխավոր դատախազության 5 աշխատակից Պամիրում պատանդ են վերցվել

21:32 • 28.07.12

Տաջիկստանի գլխավոր դատախազության 5 աշխատակից ներկայում գերի են պահվում Լեռնային Բադախշանի հակակառավարական զինված խմբավորման անդամների կողմից։


Հղում կատարելով երկրի դատախազությանը՝ BBC-ն տեղեկացնում է, որ Պամիրում զինադադարի 3-րդ օրն է, և այնտեղ ռազմական ակտիվ գործողություններ չեն ընթանում: Ստեղծվել է հավելյալ օպերատիվ քննչական խումբ Լեռնային Բադախշանի դեպքերն ուսումնասիրելու համար: 


Երկրի իշխանություններն անօրինական զինված խմբավորումների ղեկավարների կոչ են անում զենքը վայր դնել և հանձնել երկրի հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլո Նազարովին սպանողներին:


Սակայն ականատեսների խոսքով, ովքեր նախօրեին կապ են հաստատել BBC-ի հետ, տարածաշրջանում շարունակվում է մարտական տեխնիկայի կուտակումը, այդ թվում և ծանր:

 

Գլխավոր դատախաղության հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է ստացել Դուշանբեում: Դիտորդների կարծիքով, իշխանությունների գործողությունները խոսում են այն մասին, որ գեներալի սպանությունը միայն պատճառ էր ռազմական գործողության իրականացման համար տարածաշրջանում, որտեղ մինչ դրա սկիզբը երկու շաբաթ առաջ զորավարժություններ էր անցկացվում:

 

Ըստ փորձագետների, այս ամենը փաստացի Դուշանբեին չենթարկվող Պամիրի ոչ պաշտոնական ղեկավարների դեմ պայքարի համար է կարատվում:


Մարդիկ հարց են տալիս, թե ինչու 12 տարի շարունակ նախկին դաշտային հրամանատարների կողմից իրականացված հանցագործությունները աննկատ էին իշխանությունների համար: Բացի դա, նրանցից շատերն աշխատում էին երկրի ուժային կառույցներում:


Տաջիկական ընդդիմության  նախկին դաշտային 4 հրամանատարներ Տոնիբեկ Այյոմբեկովը, Մամադբոքիր Մամադբոքովը, Յդգոր Մահմադասլամովը և Իմոմնազար Իմոմնազարովը, չնայած նրան, որ ընդունել էին խաղաղության պայմանները և ներգրավվել երկրի խաղաղ կյանքին, սակայն փաստացի զենքը չէին հանձնել և 12 տարի շարունակ զբաղվել են անօրինական խմբավորումների հավաքագրմամբ և ուժեղացմամբ:


Դատախազության տվյալներով վերջին 12 տարիների ընթացքում նրանց կողմից իրականացվել է ավելի քան 20 ծանր և հատկապես ծանր հանցագործություն, այդ թվում բանդիտիզմ, մաքսանենգություն, պետական մարմիններին զինված հակազդեցություն և հարկերից խուսափում:


Սակայն 4 վերոհիշյալ անձանցից ոչ ոք չի ձերբակալվել: