Արաբ ամուրին ամուսնացել է 90 տարեկանում

23:34 • 29.07.12

Սաուդյան Արաբիայի գյուղերից մեկի բնակիչ 90-ամյա Խալի էս-Սալամին, ապացուցել է, որ ամուսնանալու համար երբեք ուշ չի, գրում է MIGnews-ը:


Տեղական թերթերից մեկի հետ հարցազրույցում էս-Սալամին ասել, որ անհամբեր սպասում է առաջին ամուսնական գիշերվան և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իր հարսանեկան արարողությանը:

Էս-Սալամին և իր կինը մեղրամիս անցկացնելու են շքեղ հյուրանոցում:


«Մենք նաև երեխա ենք ունենալու, չնայած դրա համար ժամանակ է հարկավոր» - ասել է 90-ամյա արաբը:


Հարսնացուի տարիքը չի նշվում: