Վրացի բռնցքամարտիկը չի մասնակցի Օլիմպիական խաղերին` 300 գրամ ավել կշռելու պատճառով

16:27 • 29.07.12

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումներում Վրաստանի մարզական պատվիրակության միակ անդամ Մերաբ Թուրքաձեն (մինչև 56 կգ քաշային կարգ) դուրս է մնացել մրցումներից` դուրս չգալով ռինգ:

 

Ինչպես հաղորդում է REGNUM-ը` վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին, նա չի անցել քաշի թեստը: Նրա քաշը 300 գրամով ավելի է եղել թույլատրելիից, ինչի պատճառով մարզիկը որակազրկվել է: Մինչդեռ երեկ նրա քաշը համապատասխանել է նորմային: