Ջրհեղեղ Հյուսիսային Կորեայում. 88 զոհ

10:46 • 29.07.12

Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 88 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են օթևաններից, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին:

 

Ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը պայմանավորված է հորդառատ անձրևներով, որոնք թերակղզի է բերել հզոր թայֆունը:

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության համաձայն` տարերքի հարվածի տակ են հայտնվել ավելի քան 63.000 մարդ, գյուղատնտեսական ցանքատարածքներ: Օտարերկրացի մասնագետները նշում են, որ նման իրավիճակը վատագույն կերպով կանդրադառնա երկրի պարենային ապահովման վրա, իսկ վատագույն սցենարի դեպքում` կարող է սով սկսվել:

 

ՄԱԿ-ի տվյալներով` նույնիսկ առանց եղանակային կատակլիզմները հաշվի առնելու` միջինը Հյուսիսային Կորեայի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին տառապում է թերսնումից: