Օլիմպիական խաղերի բացմանը հնդկական պատվիրակությունը «գլխավորել» է անհայտ մի կին
Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը հնդկական պատվիրակությունը «գլխավորել» է կարմիր վերնաշապիկով անհայտ մի կին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Times of India-ին:
Ողջ Հնդկաստանն ապշել է, երբ 30-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ հնդիկ մարզիկ Սուշիլ Կումարի կողքին տեսել է անհայտ մի կնոջ:
Արարողությունը հնդիկ մարզիկները կրել են դեղին չալմաներ, կապույտ բաճկոններ ու սպիտակ տաբատներ, իսկ մարզուհիները` դեղին սարիներ, երբ անհայտ կինը կրել է վառ կարմիր վերնաշապիկ ու ջինսեր:
Պարզվել է, որ նա միացել է մարզական պատվիրակությանը մարզադաշտ մտնելու պահին: Մարզիկները կարծել են, թե կինը քայլերթի կազմակերպիչներից է: Բավական չէ նա քայլել է հենց առջևից ընթացող դրոշակակրի կողքով, նա դեռ ձեռքն է թափահարել` ժպիտով ողջունելով հանդիսատեսին:
«Ուղիղ հեռարձակման ժամանակ հնդկական պատվիրակությանը ցուցադրել են ընդամենը 10 վայրկյան, ու ողջ այդ ընթացքում տեսախցիկներն ուղղված են եղել կարմիր վերնաշապիկով կնոջը, ով թիմի հետ ոչ մի կապ չունի»,- ասել է հավաքականի ղեկավարության ներկայացուցիչ Մուրալիդհարան Ռաջան:
Հնդիկ օլիմպիականները կարծում են, որ սա մարզական պատվիրակությունների անվտանգության ապահովման լրջագույն խախտում է, երբ յուրաքանչյուր ոչ կարող է այդպես հեշտորեն մուտք գործել մարզադաշտ:









