Սևանա լճի «Հանրային» լողափի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել

13:53 • 29.07.12

Այսօր ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` «Հանրային» լողափի մոտ, նկատվել է տղամարդու դի:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները լճից դուրս են բերել մոտ 35 տարեկան անձը չպարզված տղամարդու դի: