Սիրիայի ԱԳ նախարարն այցելել է Իրան
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ Մուալեմն այսօր առավոտյան այցելել է Իրան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ալ Մուալեմը հանդիպում կունենա իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Նա իրանցի պաշտոնյաների հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակն ու իրանա-սիրիական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Սիրիայում բախումներ են ընթանում նախորդ տարվա մարտի կեսերից: ՄԱԿ-ի վերջին տվյալներով` այս ժամանակահատվածում զոհվել է 16.000 մարդ` և խաղաղ բնակիչներ, և կառավարական զորքի ներկայացուցիչներ, և ընդդիմադիրներ: Արևմտյան երկրներն ու արաբական մի շարք պետություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով պահանջում են նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը` կարծելով, որ միայն այդ քայլն է ի վիճակի կանգնեցնել բռնությունները:









