Հայաստանում Սիրիայի հյուպատոսն անցել է սիրիական ընդդիմության կողմը

20:04 • 29.07.12

Արաբական Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ այսօր Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամմադ Հոսամը միացել է Սիրիայի ընդդիմությանը:

 

Երեկ ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էր նաև Բելառուսում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆարուք Տահան:

 

Ավելի վաղ ընդդիմությանը միանալու մասին էին հայտարարել Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները: