Թուրքական ավիաընկերության աշխատակիցը քրդերի հարձակման ժամանակ գազով թունավորել է ոստիկաններին

21:55 • 29.07.12

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 15 ոստիկան տուժել է արցունքաբեր գազից, որը «Թուրքական ավիաուղիներ» ընկերության աշխատակիցը ցանել է ընկերության գրասենյակում, երբ շուրջ 10 քուրդ պաստառներով ներխուժել է գրասենյակ, գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ին:


Բողոքի ակցիան և ավիաընկերության գրասենյակի գրավումը երկար չի տևել, սակայն ոստիկանները հասցրել են շնչել գազը: 


Ոստիկանությունը ձերբակալել է և´աշխատակցին, և´ քուրդ ակտիվիստներին:


Նշենք, որ քուրդ զինյալները և ակտիվիստները բազմիցս հարձակվել են արտասահմանում գտնվող թուրքական ընկերությունների վրա: