Հռոմի պապը կրկին հայտնվել է երգիծական ամսագրի շապիկին` սադրիչ նկարով
Titanic գերմանական ամսագիրն իր օգոստոսյան համարում «նոր սադրանք» է հրապարակել: Շապիկին պատկերված է Բենեդիկտոս XVI-ը` կանացի ձեռքերի և շրթներկի հետքերով: Ընդ որում` Պապի ձեռքերին կան ինչ-որ կարմիր հետքեր: Ամսագիրը լույս է տեսել «Բողոքելու պատճառ չկա. Հռոմի Պապը մաքուր է» խորագրով:
Նախորդ համարում նույնպես Կաթոլիկ Եկեղեցուն ուղղված երգիծանք կար: Շապիկին մեծ դեղին կեղտաբծով փարաջայի վրա պատկերված էր հովվապետը` «Ալիլուա Վատիկանում. արտահոսքը հայտնաբերված է» նշումով:
Նշենք, որ հուլիսի 10-ին Համբուրգի դատարանն արգելել էր տպել ամսագիրը նման շապիկով, սակայն չէր պահանջել հանել այն վաճառքից:









