ՀՀ ՊՆ սպան վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջը (լուսանկարներ)

17:44 • 29.07.12

Այսօր` հուլիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09.30-ի սահմաններոմ Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Գալստյանը Պարույր Սևակի փողոցի թիվ 76 էլեկտրասյան դիմաց իր կողմից վարիած «Դեյվու Մարիա» մակնիշի 14 ՕԼ 105 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 62-ամյա Գրետա Արոյանին:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել. նա տուշածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Գ.Շամշյանը հայտնում է, որ Ռ.Գալստյանը ՀՀ ՊՆ X զորամասի սպա է` կոչումով կապիտան:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի