Ավտովթար` Արմավիրի մարզում. 57-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր` հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Էջմիածնի 11-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել Փարաքարի բնակիչ, 51-ամյա բնակիչ Նորայր Գևորգյանի վարած «Դեյվու» մակնիշի Տ 5245 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Արթուր Դանիելյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 02 ՏՏ 380 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարի արդյունքում «ՎԱԶ 2106»-ի ուղևոր, 57-ամյա Նունուֆար Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ավտովթարի արդյունքում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ավտոճանապարհը երկու մասի բաժանող խոտածածկույթում գտնվող ծառին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները` հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:
2 ավտոմեքենաները տեղափոխվել են Վաղարշապատի ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:









