Բեսեսկուն կմնա Ռումինիայի նախագահ. նրա վստահության հանրաքվեն տապալվել է

09:16 • 30.07.12

Ռումինիայում երեկ անցկացվում էր նախագահ Տրայան Բեսեսկուին պաշտոնից զրկելու մասին հանրաքվե: Այն տապալվել է բնակչույթան չափազանց ցածր հայտի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը, հղում անելով երկրի Կենտրոնական ընտրական բյուրոյին: Պաշտոնական տվյալներով հայտը կազմել է 45,92%:
Համընդհանուր քվեարկությունը կայացած կհամարվեր, եթե մասնակցեր բնակչության` նվազագույնը` կեսը:

 

Այսպիսով Բեսեսկուն կշարունակի պաշտոնավարել, չնայած որ քվեարկածների ավելի քան 80%-ը նրա հեռանալու օգտին են ձայն տվել:

 

Բեսեսկուի պաշտոնանկության գործընթացը սկսվել է հուլիսի սկզբին: Նրա հիմնական հակառակորդը համարվող ընդդիմադիր ձախակենտրոն կոալիցիայի ջանքերով նախագահին իմփիչմենթ էր հայտարարվել, ինչին կողմ էր քվեարկել 258 պատգամավոր:
Ընդդիմադիրները խորհրդարան էին ներկայացրել պաշտոնավարման ընթացքում նրա թույլ տրված բազմաթիվ սխալներն ու թերությունները, ինչպես նաև ներկայացված էին Սահմանադրության խախտման դեպքերի նկարագրությունները:

 

Բեսեսկուին պաշտոնանկ անելու փորձ արվել էր նաև 2007-ին, երբ Խորհրդարանում իմփիչմենթից հետո հանրաքվեն տապալվել էր նույն` ցածր հայտի պատճառով: