Կոլիզեումը սկսել է թեքվել. հարավային պատը «նստել է» 38 սանտիմետրով
Իտալիայի իշխանություններն ահազանգել են այն մասին մոտ ժամանակներս աշխարահռչակ Կոլիզեում ամֆիթատրոնը վերակառուցման կարիք կունենա, քանի որ դրա հարավային հատվածը 38 սմ-ով ներքև է իջել, գրում է The Guardian-ը:
Իշխանությունները կարծում են, որ պատի իջեցման պատճառ է դարձել լարված երթևեկությունից առաջացած դինամիկ վիբրացիաները, քանի որ հարավային պատը գտնվում է Հռոմի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկի հարևանությամբ:
Այժմ մասնագետները պետք է մի շարք ուսումնասիրություններ անցկացնեն իջեցման պատճառը պարզելու համար: Չի բացառվում նաև, որ պատճառը թաքնված է հենց շինության մեջ, որի հիմքում հնարավոր է ճեղք է գոյացել:
«Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ապա շուտով մենք կարող ենք գործ ունենալ 2 տարբեր հուշարձանների հետ, որոնք անհարժեշտ կլինի հնարավորինս շուտ վերամիավորել»,- նշել է Կոլիզեումի տնօրեն և հնագետ Ռոզելա Ռին:










