Արտավան գյուղում կարկուտը վնասել է պտղատու ծառերի բերքի մոտ 60%-ը

09:17 • 30.07.12

Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի գյուղապետից Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 29-ին ժամը 16.00-ից 17.00-ի սանմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է գյուղի պտղատու ծառերի բերքի մոտ 60%-ը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ տարածքը «Մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: