Հնդկաստանում էլեկտրացանցի վթարի պատճառով 360 մլն մարդ զրկվել է էլեկտրականությունից
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի էլեկտրացանցերից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով երկրի հյուսիսային հատվածի ավելի քան 360 մլն բնակիչ զրկվել է էլեկտրականությունից, գրում է The New York Times-ը:
Բացի Դելիից հոսանքազրկվել են ևս 5 նահանգներ` Ռաջաստանը, Ուտար Փրադեշը, Փանջաբը, Հիմաչալ Փրադեշն ու Հարյանան, ուստի բոլոր նահանգներում մետրոյի և գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է, իսկ փողոցներում իսկական քաոս է:
Նմանատիպ անջատումները սովորական երևույթ են Հնդկաստանում, այդ թվում նաև խոշոր քաղաքներում: Սակայն այս անջատումն ամենախոշորն էր վերջին տասնամյակում:
Այժմ մասնագետներն աշխատում են խոտանը վերացնելու և էլեկտրացանցի բնականոն աշխատանքը վերականգնելու համար:









