Հնդկաստանում գնացքի հրդեհի հետևանքով 47 մարդ է զոհվել

08:30 • 30.07.12

Հնդկաստանում գնացքի վագոնում բռնկված հրդեհի պատճառով 47մարդ է զոհվել ևս 22-ը տեղափոխվել են հիվանդանոց:


Ինչպես տեղեկացնում է Associated press գործակալությունը, պատահարը տեղի է ունեցել Հնդկաստանի Նելլոր քաղաքում:
Ավելի վաղ տեղեկացվում էր 5 զոհի և տասնյակ վիրավորների մասին:


Երկաթգծի հերթապահը անցնող գնացքներից մեկի վագոնում հրդեհ է նկատել, ինչից հետո դրա շարժը դադարեցվել է:


Ոստիկանության նախնական տվյալներով` հրդեհը կարող է առաջացած լինել էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով: