Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Կամո Սաֆարյանը

12:53 • 30.07.12

Ռուսաստանի ոստիկանութան աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայազգի «օրենքով գող» Կամո Սաֆարյանին, ով ավելի հայտնի է «Կամո Գորկովսկի» մականունով:


Խուզարկության արդյունքում նրա մոտից 23.8 գրամ քաշով թմրանյութ է հայտնաբերվել:


Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Վրաստանում ծնված, բազմիցս դատապարտված 51-ամյա Կամո Սաֆարյանը համակարգել է Մերձմոսկովյան մարզի թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումների գործունեությունը:


Հարուցվել է քրեական գործ` ՌԴ Քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետով (թմրանյութերի ապօրինի ձեռք ձեռք բերման, պահպանման, պատրաստման ու տեղափոխման համար: