Կորել է Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտի բանալին

11:04 • 30.07.12

Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչները կորցրել են Wembley մարզադաշտի բանալին, որտեղ պետք է անցկացվեր ֆուտբոլի մրցաշարի 9 հանդիպում, այսօր հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: Բանալին տրվել էր ոստիկանությանը` մարզադաշտի անվտանգության ապահովման նպատակով:

Ենթադրվում է, որ բանալին պարզապես կորել է աշխատակիցներից մեկի անփութության պատճառով, և ոչ թե գողացվել, փոխանցում է BBC-ն: Դրա կրկնօրինակի պատրաստման գինը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դա կարող է արժենալ տասնյակ հազարավոր դոլար:

 

Սա առաջին նման կազուսը չէ: Կիրակի ամբողջ աշխարհը քննարկում էր բրիտանական անվտանգության ծառայության բացթողումը, որի շնորհիվ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը կարմիր վերնաշապիկով անհայտ մի կին մտել էր մարզադաշտ ու «գլխավորել» հնդկական մարզական պատվիրակությունը: Հետագայում պարզվել էր, որ նա հնդիկ ասպիրանտ Մադհուրա Հոնին է, ով մի քանի տարի բնակվում է Լոնդոնում: