Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահին հանձնվել է Մխիթար Գոշ մեդալ

13:47 • 30.07.12

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում հուլիսի 29-ին տեղի է ունեցել Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահ Սումիո Էդամուրայի` Մխիթար Գոշի մեդալով պարգևատրման պաշտոնական արարողությունը, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:


Սումիո Էդամուրային Մխիթար Գոշի մեդալը հանձնել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:


Միջոցառմանը ներկա են եղել Ճապոնիա-Հայաստան ընկերության մի շարք անդամներ:


Սումիո Էդամուրան Մխիթար Գոշի մեդալով Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է 2011թ. սեպտեմբերին 3-ին։


Հայտնի դիվանագետ Սումիո Էդամուրան 1992թ-ից հավատարմագրվել է որպես ՀՀ–ում Ճապոնիայի առաջին դեսպան (նստավայրը` Մոսկվա)` զգալի ներդրում ունենալով անկախ Հայաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական կապերի հաստատման և զարգացման գործում:


Վերջին 13 տարիների ընթացքում Ս. էդամուրան ղեկավարում է Ճապոնիա-Հայաստան ընկերությունը, որի գործունեությունը նպաստում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերի զարգացմանը: