ԱՄՆ-ում գովազդային տախտակը համեմատել է Օբամային Կոլորադոյի «հրաձիգ»-ի հետ
ԱՄՆ-ի Այդահո նահանգում Ralph Smeed Foundation հիմնադրամը մի էլեկտրոնային գովազդային տախտակ է տեղադրել Բոյսե քաղաքում, որի վրա համեմատվում են Երկրի նախագահ Բարաք Օբաման և վերջերս Կոլորադոյի կինոդահլիճներից մեկում 12 մարդ սպանած և ևս 58-ին վիրավորած Ջեյմս Հոլմսը:
Նույն հարթության վրա են դրվել Օբամայի կողմից Աֆղանստանում տարվող պատերազմն ու Կոլորադոյի «հրաձիգ»-ի իրականացրած սպանությունները, գրում է Daily News-ը:
«ինքնաձիգով սպանել է 12 մարդու. բոլորը նրանից գարշում են»,- գրված է Հոլմսի նկարի տակ:
«Արտաքին քաղաքականության միջոցով սպանում է հազարավոր մարդկանց` առաջադրվում է Նոբելյան մրցանակի»,- գրված է նախագահի նկարի տակ:
«Բոլորն արդարացիորեն քննադատում են Կոլորադոյում տեղի ունեցած սպանությունները, սակայն ո՞վ պետք է քննադատի Աֆղանստանում անմեղ ամերիկացի զինվորների և խաղաղ բնակիչների սպանությունները»,- ասել է հիմնադրամի ղեկավար Մորիս Քլեմենթսը:
Հիմնադրամն արդեն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել բնակիչներից, ովքեր կիսում են նրանց կարծիքը Օբամայի վերաբերյալ:









