Ինգուշեթիայի նախագահն իր ծննդյան տարեդարձը նշել է պարաշյուտով թռչելով

16:27 • 30.07.12

Ինգուշեթիայում այսօր տեղի ունեցած պարաշյուտային սպորտի համառուսաստանյան մրցումների բացմանը հանրապետության նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը պարաշյուտով թռիչք է կատարել 3.000 մ բարձրությունից:

 

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Նախագահի մամուլի քարտուղար Անժելա Մակիևային, պարաշյուտային սպորտով զբաղվող նախագահը թռիչքն իրականացրել է իր ծննդյան օրը, աշխարհի բացարձակ չեմպիոն Դենիս Դոբրյակովի հետ:

Մակիևան հայտնել է, որ նախագահը ծրագրում է ինքնուրույն թռիչք իրականացրել, որը կդառնա նրա «դեսանտային» կարիերայի ընթացքում 247-րդը: