Լեհաստանում ուկրաինացիների տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է գնացքին
Լեհական Լոձ քաղաքի մոտակայքում ուկրաինացի աշխատանքային միգրանտների տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է Լովիչ-Լոձ երթուղին իրականացնող գնացքին, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 8 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով լեհական ոստիկանությանը:
Ուկրաինացի սեզոնային աշխատավորները գնում էին սննդի գործարան: Նախնական տվյալներով` վթարի մեղավորը միկրոավտոբուսի վարորդն է:
Ոստիկանների խոսքով` հարվածն այնպիսի ուժգնության է եղել, որ իրենք միանգամից չեն կարողացել պարզել մեքենայի մակնիշը:









