Էջմիածնում 47-ամյա քաղաքացու գրպանից թմրանյութ են հայտնաբերել

11:51 • 30.07.12

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկից հուլիսի 29-ին՝ ժամը 21.00-ին, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արթուր Գ.-ին և 1965 թ. ծնված, նախկինում դատված Խաչիկ Ղ.-ին:


Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է 0,7 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում Է հետաքննություն: