Սերժ Սարգսյանը Լոնդոնում դիտել է Հայաստանի մարզիկների մրցելույթները

09:29 • 30.07.12

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները, այս մասին տեղեկանում ենք նախագահական գրասենյակի կայքից:


Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ Առաքելական Եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին: