Գեղարքունիքում վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և դիմել փախուստի
12:10 • 30.07.12
Ճամբարակ-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին հուլիսի 29-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և դիմել փախուստի:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder









