Գյումրիում կայացել է բնակբաշխման վերջին վիճակահանությունը (տեսանյութ)
Գյումրիի թիվ 21 դպրոցի դահլիճում կայացել է ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում Գյումրու «Մուշ»-2 և «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 60 հատ 1-սենյականոց, 26 հատ 2-սենյականոց և 6 հատ 3–սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը:
Ըստ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության՝ դա Գյումրիում 2010-2012թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունն էր:
Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից բնակարաններ տրամադրվեցին 1040 ընտանիքի 2010 թ.-ին և 1781 ընտանիքի էլ ընթացիկ տարում:
Բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական տեսագրությունը կարելի է դիտել ստորև։









