Սիրիայի դեսպանատանը լրատվամիջոցներից են տեղեկացել խորհրդականի` ընդդիմությանը միանալու լուրը

11:45 • 30.07.12

Հայաստանում Սիրիայի դեսպանատան մամուլի ծառայությունն անուղղակիորեն հաստատում է տեղեկությունն այն մասին, որ դեսպանատան խորհրդական Մուհամադ Հոսամ Հաֆեզը միացել է ընդդիմությանը:


Tert.am-ի հետ զրույցում դեսպանատան մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այսօր խորհրդականն աշխատանքի չի ներկայացել, ինչն էլ ենթադրել է տալիս, որ որոշ արաբական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե նա միացել է  ընդդիմությանը, ճիշտ է:


Սիրիայի դեսպանատանը չգիտեն, թե որտեղ է այժմ Մուհամմադ Հոսամ Հաֆեզը:

«Մենք էլ ձեզ պես լուրը լսել ենք լրատվամիջոցներից և պաշտոնապես ոչինչ ասել դեռևս չենք կարող»,-ասացին դեսպանատան մամուլի բաժնից:

Ավելի վա,ղ ընդդիմությանը միանալու մասին էին հայտարարել Իրաքում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և ԲելառուսումՍիրիայի դեսպանները: