Տիմոշենկոն գլխավորել է Ուկրաինայի միասնական ընդդիմությունը
Յոթնամյա ազատազրկումն ամենևին էլ չի խանգարել Ուկրաինայի նախկին վարչապետ,«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին զբաղեցնել Միասնական ընդդիմության ցանկի առաջին հորիզոնականը: Այն պատրաստվում է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին, որոնց քարոզարշավը, ի դեպ, մեկնարկել է այսօր:
Որոշումն ընդունվել է Կիևում այսօր անցկացված Միասնական ընդդիմության համագումարում, որի ժամանակ հաստատվել է կուսակցության ցուցակը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: Տիմոշենկոյի ընտրվելուց հետո, բոլոր ներկաները բղավել են «Յուլյա, Յուլյա»:
Կուսակցության ցանկում երկրորդը Միասնական ընդդիմության խորհրդի նախագահ Արսենի Յազենյուկն է, երրորդը` «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոն:
Նախկին վարչապետը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա իր պատիժը կրում է Խարկովի ուղղիչ գաղութում:









