ԱՄՆ-ում կփակվի երկրի ամենահին հանրախանութը

17:24 • 30.07.12

ԱՄՆ-ում օգոստոսի սկզբին կփակվի երկրի ամենահին Gray’s Store հանրախանութը, որը գտնվում է Ռոդ Այլենդ նահանագում, հայտնում է Associated Press-ը:

 

Gray’s Store-ը բացվել է Ադամսվիլ քաղաքում հեռավոր 1788 թ.-ին և համարվում է Միացյալ Նահանգների գործող ամենհին խանութը: Այստեղ կարելի է ձեռք բերել սննդամթերք և հնաոճ իրեր:

 

Հանրախանութի տնօրեն 21-ամյա Ջոն Ուեյթի խոսքերով` Gray’s Store-ի փակման որոշումն անչափ դժվար է ընդունվել, սակայն դա պատճառաբանված է վերջին շրջանում եկամուտների զգալի անկմամբ:

 

Տեղի բնակիչները մինչ Gray’s Store-ի փակումը պատրաստվում են հավաքվել հանրախանությում` կիսվելու իրենց հիշողություններով և հրաժեշտ տալու շենքին: