Երևանի Թումանյան փողոցում «ԲՄՎ X–5»–ը 2 երիտասարդի է վրաերթի ենթարկել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 22.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` «Հին էրիվան» ռեստորանային համալիրի մոտակայքում, անձը չպարզված քաղաքացին «ԲՄՎ X–5» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակչին և Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակչին։
Ըստ ԱԻՆ կայքի՝ վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել են ծանր:










