Hugo Boss-ի սեփականատերերը 200 մլն եվրո հարկեր չեն վճարել
Իտալիայի ֆինանսական գվարդիան առգրավել է 65 մլն եվրո գումարի ունեցվածք Մարզոտո ընտանիքից, որը «նորաձևության կայսրություն» Hugo Boss-ի և մի շարք այլ հայտնի ապրանքանիշերի սեփականատեր է հանդիսանում: Նրանք մեղադրվում են 200 մլն եվրոյի հարկերից խուսափելու մեջ կեղծ ընկերության միջոցով, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Հեղինակավոր ընտանիքը զրկվել է անշարժ գույքից Հռոմում, Իտալիայի հյուսիսի Կորտինե քաղաքում և Սարդինիա կղզում: Ընտանիքի 13 անդամի նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Մորզոտո խումբը, որը իր բիզնես պատմությունը սկսում է 1836թ., զբաղվում է կտորների արտադրմամբ հեղինակավոր նորաձևության տների համար և պատրաստի հագուստի թողարկմամբ:
Ընկերությանն են պատկանում այնպիսի ապրանքանիշեր ինչպես Gruppo Bassetti-ն, Lanerossi-ն և Hugo Boss-ը:










