Վրաստանի նոր վարչապետին է վերադարձվել 48 մլն ԱՄՆ դոլար տուգանքը

20:46 • 05.11.12

Պետությունը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին է վերադարձրել 80 մլն լարի (մոտ 48 մլն ԱՄՆ դոլար)։ Դա այն գումարն է, որը նա որպես տուգանք մուժել էր այս տարի հուլիսին, հայտարարել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիան, հաղորդում է РИА-Новости գործակալությունը:


Իվանիշվիլին տուգանվել էր Պետական աուդիտի ծառայության կողմից՝ բիզնես ակտիվների իր նախընտրական արշավում անօրինական գործածության համար: Նա համաձայնել էր տուգանքը վճարել այն պայմանով, որ միջոցները կուղղվեն Կախեթիայում հունիսի 19-ի աղետից տուժածներին:


«Միջոցները, որոնք Իվանիշվիլիի կողմից փոխանցվել էին պետբյուջե, տուժածներին չէին փոխանցվել, և քանի որ նա անօրինական էր տուգանվել, ապա տուգանքի գումարը նրան հետ են վերադարձրել», - հայտարարել է Նարմանիան: