Լավրովը Ամմանում կհանդիպի Սիրիայի ընդդիմության պատվիրակության հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղը՝ նոյեմբեր 6-ին Ամմանում կհանդիպի սիրիական ընդդիմության պատվիրակության հետ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով ՌԴ պատվիրակությունում աղբյուրին:
Նրա խոսքով, «նախատեսված է նախարարի հանդիպում սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսք կգնա Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ»:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը Հորդանանում նաև պետք է հանդիպի այդ պետության թագավոր Աբդալա 2-րդի և հորդանանյան իր գործընկեր Նասեր Ջաուդի հետ:
Միևնույն ժամանակ գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկը` Սիրիական ազգային ճակատը այսօր որոշում է կայացրել իր կազմում ևս 13 նոր ընդդիմադիր խմբերի ներառման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ճակատի ներկայացուցիչ Ահմեդ Քամաելը:
Այսօր Սիրիայի ընդդիմադիր խմբերը շարունակում են Կատարի մայրաքաղաքում ընթացող խորհրդակցությունները:
Դոհայում անցնող սիրիական ընդդիմության միասնական ֆորումի մասնակիցները հավանություն են տվել ճակատի վերակազմավորմանը, որում կներառվեն ևս 200 նոր ընդդիմադիրներ, որոնք ներկայացնում են 13 քաղաքական խմբավորումներ և շարժումներ», - հայտարարել է Քամելը:
Սիրիական ազգային ճակատի գլխավոր քարտուղարը առաջիկա օրերին պետք է քննարկի Ռաիդ Սեյֆի թեկնածությունը: Նա սիրիական խորհրդարանի նախկին պատգամավոր է, հայտնի գործարար և այլախոհ, ոն նաև ԱՄՆ աջակցությունն է վայելու: Հենց նրա նախաձեռնությամբ է, որ հինգշաբթի Դոհայում Արաբական պետությունների լիգայի և Կատարի մասնակցությամբ պետք է կայանա համաժողով, որը կոչված է միավորել ամբողջ սիրիական ընդդիմությունը:
Նախկին պատգամավորի ջանքերին ակտիվորեն աջակցում է Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Խիջաբը, ով օգոստոսին Հորդանան էր փախել: Սպասվում է, որ Դոհայի քառօրյա ֆորումի արդյունքում կհայյտարարվի «Գերագույն կառավարող մարմնի» ստեղծման մասին, որի անդամները կձևավորեն գործադիր կոմիտեն և անցումային կառավարությունը, որը կհայտարարվի «սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ» :
Նման մարմնի ստեղծում են պահանջում «Սիրիայի բարեկամներ» կոչվող պետությունների խումբը, որոնք պատրաստ են այն որպես «Բաշար Ասադի վարչակարգի այլընտրանք ճանաչել»:










