Երևանում տաքսի սերվիսի տնօրենն ու կարգավարը ծեծի են ենթարկել քաղաքացուն

20:45 • 05.11.12

Նոյեմբերի 4-ին` ժամը 12.10-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 3-ին` ժամը 16.30-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, երթուղային տաքսիներից մեկի տնօրենը ու կարգավարը հարվածել են իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:


Ըստ Ոստիկանության կայքի՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Նոյեմբերի 4-ին, ժամը 13.20-ին, հիշյալ երթուղու տնօրենը և կարգավարը բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: